ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի կբացահայտի լավագույն ձայներին

Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի կբացահայտի լավագույն ձայներին
05.04.2017 | 11:10

Մինչև ապրիլի 25-ը շարունակվում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը։ Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվելու է «վոկալ» մասնագիտությամբ։

Նախընտրական լսումների փուլում մասնակիցների ելույթները կդատեն Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը, դաշնակահար, մանկավարժ, Մետրոպոլիտեն օպերայի դիրիժորի օգնական, մրցույթի այս տարվա հատուկ հյուր Հովարդ Ուոթքինսը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Սուսաննա Մարտիրոսյանը: Նախընտրական լսումներից հետո մրցույթի փուլերին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 40 մասնակից:


Տեղեկացնենք, որ խաչատրյանական մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 3 հիմնական փուլերից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մրցույթը կայանում է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն» անվանակարգերում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։


Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն երաժշտական նշանակալի իրադարձություն է, որն ընդգրկում է տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների։ Հեղինակավոր այս մրցույթի ժյուրիի անդամներ են հանրահայտ երաժիշտներ և երաժշտական մենեջերներ։

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ